Մադրիդում հազարավոր տաքսիստներ դուրս են եկել Uber-ի դեմ
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվում է զանգվածային բողոք ակցիա` ընդդեմ ամերիկյան Uber խոշորագույն տաքսի ծառայության: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն` վկայակոչելով El Español թերթին:
Սովորական տաքսիստները բողոքում են, որ իրենք աշխատում են անհավասար մրցակցային պայմաններում:
«Նրանք կարող են աշխատել այնպիսի թույլտվությամբ, որն արժե 36 եվրո, իսկ սովորական տաքսու վարորդի համար դա կարժենա մոտ 150 եվրո», - ասել է Fedetaxi արհմիության ներկայացուցիչը:
Ակցիային մասնակցում է շուրջ 20 հազար մարդ:
Բացի այդ, Մադրիդում ավելի քան 70 հազար տաքսիստ միավորող արհմիությունը հայտնել է, որ գործադուլի օրը նվազագույն տրանսպորտային ծառայություններ կտրամադրվեն: Մեքենաները, ըստ նրանց, կընդունեն պատվերներ դեպի հիվանդանոցներ կամ շարժողական խնդիրներ ունեցողներին կսպասարկեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան