Վլադիմիր Պուտինը 2017 թվականը հաջող տարի է անվանել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2017 թվականը հաջող տարի էր: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
ՌԴ նախագահը հատկապես ընդգծել է ռեցեսիայից ռուսական տնտեսության դուրս գալը:
«Որովհետև տնտեսությունից է կախված մնացած ամեն ինչ՝ սոցիալական ոլորտը, քաղաքացիների եկամուտների մակարդակը, պաշտպանունակությունը»,- ընդգծել է երկրի նախագահը՝ «Մոսկվա-Կիևսկայա» երկաթուղային կայարանի դեպոյի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:
Նախագահը հիշեցրել է, որ իրական աշխատավարձերն աճել են մոտ երեք տոկոսով: Ըստ նրա` ոչ բոլորն են դա նկատում, քանի որ յուրաքանչյուր տարածաշրջանում գործընթացը գնում է իր հունով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան