Քաղաքաշինության պետական կոմիտեն շուրջ կես միլիոնի ոսկե մեդալ է գնել. «Փաստ»
«Փաստ»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն Երևանի ոսկերչական գործարան–1 «Գնոմոն» ԲԲԸ–ի հետ պայմանագիր է կնքել, ըստ որի՝ երեք ոսկե մեդալ է գնել, որոնց ընդհանուր արժեքը 490 հազար դրամ է:
«Այսպես՝ «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալ ձեռք բերելու համար Քաղաքաշինության պետական կոմիտեն վճարել է 97 հազար դրամ:
«Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալ գնելու համար բյուջեից վճարվել է 131 հազար դրամ: Իսկ «Տրդատ ճարտարապետ» ոսկե մեդալ գնելու համար՝ 262 հազար ՀՀ դրամ»,-գրել է թերթը: