Ալբերտ Սարգսյան. Հայաստանում հեռավար ուսուցումը դանդաղ է զարգանում
«Հայաստանում առցանց կրթության պահանջարկը բավականին մեծ է»,-իրենց կենտրոնի փորձը վկայակոչելով՝ հայտարարեց ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանը «Առցանց մագիստրոսական կրթության հնարավորությունները և հեռանկարները Հայաստանում» թեմայով ասուլիսի ժամանակ:
«Երբ մենք առցանց դասընթացների ծրագիր առաջարկեցինք, դիմորդների թիվը գերազանցեց 700-ը: Դա անվճար ծրագիր էր, գուցե վճարովիի դեպքում թիվն ավելի քիչ լիներ»,-ասաց կենտրոնի ղեկավարը:
Նրա խոսքով, ծրագիրն իրականացրել են Ազգային կրթության նորարությունների հիմնադրամի աջակցությամբ, շատ դժվարությամբ են ձեռքբերել թույլտվություն:
Սարգսյանն ընդգծեց, չնայած տեխնոլոգիաների զարգացմանն ու ընձեռած հնարավորությունների մեծացմանը, այսօր Հայաստանում այդ ոլորտի զարգացումը շատ դանդաղ է:
«Դա կրթություն ստանալու լավագույն հնարավորություն է հեռու մարզերում ապրող, ինչպես նաև աշխատող մարդկանց համար»,-ասաց Սարգսյանն ու նշեց, որ արտասահմանյան համալսարաններ կան, որ միլիոնից ավելի ուսանողի նման ուսուցում են տալիս:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Պետական կառավարման ակադեմիային ռեկտոր Արսեն Լոքյանը նշեց, որ այսօր ԳԱԱ-ի հետ հեռավար ուսուցմամբ իրականացնում են գործարար վարչարարության մագիստրոսական կրթական ծրագիր՝ համատեղ դիպլոմի տրամադրմամբ:
«Սկզբում մեզ մի հարց էր անհանգստացնում, կկարողանա՞նք հեռավար ուսուցմամբ ապահովել այնպիսի որակ, ինչպիսին լինում է առկա ուսուցման պայմաններում: Դա բարդ ու դժվարին գործընթաց էր, բայց կարողացանք հաջողությամբ հաղթահարել: Հիմա մենք համոզված ենք, այո, օգտագործելով կրթական նոր տեխնոլոգիաները, ուրբանիզացիան, ժամանակի մարտահրավերները, զարգացումները, իսկապես կարող ենք սովորողին հասցնելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է մագիստրոսի որակավորում ստանալու համար»,-ասաց ակադեմիայի ռեկտորը:
Մինչ ծրագրի իրականացումն ուսումնասիրել են դրսի փորձն ու վերապատրաստել մասնագետներին:
«Առկա է համապատասխան գործիքակազմ՝ ստուգելու համար, մատուցված նյութը տեղ հասե՞լ է, թե՞ ոչ: Օբյեկտիվ գնահատման հնարավորություն ևս կա՝ իդենտիֆիկացման ծրագրի միջոցով: Հեռավար ուսուցումը լավ կազմակերպվելու դեպքում մի քանի անգամ ավելի արդյունավետ է, քան հեռակա ուսուցումը»,-ասաց ակադեմիայի ռեկտորը:
Հարակից հրապարակումներ`
- «Ավետարանների սերտողություն» հեռավար դասընթաց՝ Գիտությունների ազգային ակադեմիայի ԳԿՄԿ-ում
- Հեռավար ուսուցում՝ Հայաստանում. այս տարի դասընթացը կլինի անվճար
- Ա.Բախշյանի հարցը` Ա.Աշոտյանին. ինչո՞ւ Հայաստանում չկա հեռավար կրթության հնարավորություն
- Հաստատվել է հեռավար ուսուցման կարգը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները