«Երևակ» կրթահամալիրի սաները մասնագիտական այց են կատարել ՎիվաՍել-ՄՏՍ
Որպես Հայաստանում պատասխանատու գործարար մշակույթի մոդել ձևավորած ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը երիտասարդներին մշտապես հնարավորություն է ընձեռում ավելի լավ ճանաչել գործարար կառավարման իր մշակույթը՝ հետագա մասնագիտական կողմնորոշման հարցում նրանց առավելագույն օգտակար լինելու նպատակով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպվող՝ արդեն ավանդույթ դարձած «բաց դռների օր» միջոցառման շրջանակներում, ընկերությունը հյուրընկալել էր «Երևակ» կրթահամալիրի ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների սաներին:
Ընկերությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ աշակերտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատմությանը և հեռառահաղորդակցության ոլորտում ընկերության արձանագրած հաջողություններին:
Մասնավորապես՝ «Երևակ» կրթահամալիրի սաները շրջել են գրասենյակով, այցելել են գործառնական առանցքային ստորաբաժանումներ, այդ թվում նաև՝ Զանգերի ու սպասարկման կենտրոնները: Շրջայցի ավարտին դպրոցականները հանդիպել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի հետ: Ռալֆ Յիրիկյանը դպրոցականներին խորհուրդներ է տվել մասնագիտական կողմնորոշման և ընտրության գործում ու պատասխանել նրանց հարցերին:
«Ճանաչողական այսօրինակ հանդիպումները շատ կարևոր են փորձի փոխանակման, մասնագիտության ճիշտ ընտրության և երիտասարդներին՝ ընկերության հաջողված օրինակով առաջնորդելու տեսանկյունից: Տարբեր ոլորտներում ընդգրկված՝ ընկերության փորձառու մասնագետների հետ շփվելու և նրանցից խորհուրդներ ստանալու հնարավորությունները միտված են երիտասարդների մտահորիզոնի ընդլայնմանն ու անփոխարինելի են հետագա մասնագիտական կրթության վերաբերյալ պատկերացում կազմելու հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես կիսում է իր փորձը այն երիտասարդների հետ, որոնք ցանկանում են տեղեկություններ ստանալ հեռահաղորդակցության ոլորտի, կառավարման մշակույթի և ոլորտին առնչվող մասնագիտությունների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան