Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն առաջադրված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգում
Հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունն առաջադրված է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության երկու անվանակարգում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ մրցանակաբաշխության պաշտոնական էջից:
Մանսուրյանի պրոդյուսեր, ECM records-ի հիմնադիր Մանֆրեդ Այխերն առաջադրված է «Դասական ոճում տարվա պրոդյուսեր» անվանակարգում:
Հիշեցնենք, որ «Գրեմմի» 60-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2018-ի հունվարի 28-ին ԱՄՆ Նյու Յորք քաղաքում:
Մանսուրյանը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ռեքվիեմ-ի մասին ասել է.
«Այս կտավը կյանքիս տասը տարին է արժեցել: Պետք էր ներխուժել արդեն ստեղծված ռեքվիեմների աշխարհը: Համարձակությունս ներեց, մուտք գործեցի ու երաժշտությանս մեջ հայ միաձայնության սկզբունքով պահանջվող բազմաձայնության բոլոր տեսակները կիրառեցի: Որոշ հատվածներ եմ ներմուծել ռեքվիեմ, որտեղ սոպրանոն և բարիտոնը առանց նվագակցության ներկայացնում են հայկական երաժշտարվեստի հպարտ ու անսասան մտածողության ձևը…
Չափազանց շատ է այս տեքստով երգվել, ու ես գտա իմ բանալին` իրար եմ միացրել լատինական լեզուն ու բնիկ հայկական երգեցողությունը:
Երգեցողությունն իրենով էր արել «Ռեքվիեմի» լատինական տեքստը: Ներկայացրել եմ հայ ժողովրդի համընհանուր ցավը, ինչպես նաև` իմ ընտանիքի պատմությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Տ. Մանսուրյանի շնորհիվ ունենք մեր ռեքվիեմը. Կտավը մաեստրոյի կյանքի 10 տարին է արժեցել
- Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր հնչելու է Տ. Մանսուրյանի «Ռեքվիեմը» և «Ասացվածք հոր համար» ակապելլան
- Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը Գերմանիայում բուռն ընդունելության և հոտնկայս ծափահարությունների է արժանացել
- «Ռեքվիեմ»-ն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան