ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Վրաստանին 4000 եվրո վճարել նախկին վարչապետ Մերաբիշվիլիին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը նախօրեին հրապարակել է Վրաստանի նախկին վարչապետ «Մերաբիշվիլին ընդդեմ Վրաստանի» գործով վճիռը: Վրաստանը պարտավորվում է Իվանե Մերաբիշվիլին, ով ներկայումս տարբեր մեղադրանքներով դատապարտված է, վճարել 4000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
ՄԻԵԴ-ը գտել է, որ Մերաբիշվիլիի նախնական կալանքը եղել է արդարացված, սակայն հետագայում գլխավոր նպատակ է եղել տեղեկություններ ստանալ կալանքի հետ կապ չունեցող գործերի վերաբերյալ, ներառյալ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օտարերկրյա բանկերում հաշիվների մասին ու 2005թ.-ին Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան վերաբերյալ:
ՄԻԵԴ-ը գտել է, որ Մերաբիշվիլիի ձերբակալման ու նախնական կալանքի հետ կապված չի եղել Կոնվենցիայի 5.1 հոդվածի (ազատության եւ անվտանգության իրավունք), 5.3 հոդվածի (դատաքննության ողջամիտ ժամկետում), 18-րդ հոդվածի խախտումներ (Իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները):
ՄԻԵԴ վճռում նշվում է, դատարանը հանգել է եզրակացության, որ չի հաստատվել այն, որ Մերաբիշվիլիի նախնական կալանքը եղել է նրան Վրաստանի քաղաքական կյանքից հեռացնելու նպատակով:
Նշվում է, որ Մերաբիշվիլին ձերբակալվել է 2013թ.-ի մայիսին, երբ 2012թ.-ին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իշխանության եկավ ներկայիս կառավարող ուժ «Վրացական երազանք» կոալիցիան:
2014թ.-ին Վրաստանի դատարանը Մերաբիշվիլիին մեղավոր էր ճանաչել պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ ու դատապարտել 4.6 տարվա ազատազրկման:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան