Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մինսկ
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մինսկ: Նա ներկա կգտնվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նոյեմբերի 30-ին՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան