Մեր խոշոր օլիգարխները հիմա փոքր սպառողի դերում են հայտնվել. Փաշինյան
««Գազպրոմի» մենաշնորհը քիչ էր, հիմա էլ բենզինի մենաշնորհ է հաստատվել»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Ելք»-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Ո՞վ կպատկերացներ այն ընկերությունները, որոնց 4 տարի առաջ մենք մեղադրում էինք մենաշնորհ ունենալու մեջ, հիմա մենաշնորհի զոհի դերում են հայտնվել, մեր խոշոր օլիգարխները հիմա փոքր սպառողի դերում են հայտնվել: Սա է ԵԱՏՄ-ն և սա է մեր տնտեսական հարաբերությունները»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին դիտարկումներին՝ պատգամավորն ասաց, որ իրենք այդ հարցը չեն դնում, բայց իրենց նախընտրական ծրագրում էլ ամրագրել են՝ պետք է հստակեցնել, թե ինչ պարտավորություններ է ստանձնում ՀԱՊԿ պայմանագիրը։
«Երբ հարձակում է սկսվում, ասում են, որ այդ դեպքը ՀԱՊԿ պայմանագրի հետ կապ չունի: Մենք մեր նախընտրական ծրագրում դրա համար գրել ենք՝ հասկանալ, թե ինչ է ՀԱՊԿ-ը: Մեր թշնամուն ամենաշատը ՀԱՊԿ-ն է զինում, ու դրա համար գրել ենք, որ ՀԱՊԿ շրջանակներում մտնի հստակեցում, թե ինչ պարտավորություններ ունենք», - հավելեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան