Արմեն Գևորգյանը՝ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ
ՀՀ նախագահի հրամանագրով, Արմեն Գևորգյանը նշանակվել է վերահսկիչ պալատի խորհրդի անդամ:
Այսօր ստորագրված հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով»:
Արմեն Գևորգյանը մինչ այս Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան