Գորգիսյան. Մինչև համաժողովի ավարտը կբոյկոտենք այն
«Պարոն Մինասյանը ելույթ ունեցավ համաժողովին, հնչեցրեց մեր հայտարարությունը և մենք մինչև համաժողովի ավարտը կբոյկոտենք այն»,-Panorama.am-ին հայտնեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։
Գ. Մինասյանն իր ելույթում մասնավորապես նշել է, որ ականատես են եղել աննախադեպ երևույթի։
«Մենք դա որակում ենք որպես վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլև բոլոր պատվիրակությունների անդամների նկատմամբ»,-ասել է Մինասյանը։
Հայաստանի պատվիրակության ղեկավարը կոչ է արել բոլոր պատվիրակություններին չտրվել սադրանքների և վերադառնալ կառուցողական համագործակցության, որը բխում է կազմակերպության նպատակներից։
Հիշեցնենք, որ առավոտյան տեղի է ունեցել համաժողովի բացումը, ելույթ է ունեցել նախագահողը, որից հետո սուրճի ընդմիջում է հայտարարվել: Դրանից հետո աշխատանքները պետք է շարունակվեին, սակայն սուրճի ընդմիջման ավարտին նախագահող երկրի՝ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը և համաժողովի քարտուղարության՝ ադրբեջանցի ղեկավարը համաժողովի մասնակից բոլոր պատվիրակությունների ղեկավարներին հրավիրել են «գաղտնի» քննարկման:
Հարակից հրապարակումներ`
- ՍԾՏՀ վեհաժողովը լքած հայկական պատվիրակությունը դեռ որոշում է իր հետագա քայլերը
- Իբրև բողոքի նշան՝ ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը լքել է դահլիճը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան