Դիարբեքիրի 42 գյուղերում պարետային ժամ է հայտարարվել
Դիարբեքիրի նահանգապետարանի կողմից արված հայտարարության համաձայն, շրջանում տարվող ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում անցկացվելու է հատուկ օպերացիա՝ լեռնային և անտառային տարածքներում պատսպարված ահաբեկչական խմբերին հայտնաբերելու և վնասազերծելու, նրանց թաքստոցները, պահեստները և ՀՕՊ հենակետերը ոչնչացնելու, իսկ զենք-զինամթերքը առգրավելու նպատակով: Հայտնում է էրմենիհաբեր պարբերականը:
Նահանգապետարանը, օպերացիայի անցկացման ընթացքում մարդկանց անվտանգությունն ապահովելու համար շրջանի 42 գյուղերում՝ նոյեմբերի 29-ի դրությամբ պարետային ժամ է հայտարարել: Պարետային ժամը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև դրա ավարտի մասին համապատասխան հայտարարություն արվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան