Թուրքիան ԵՄ-ին սպառնացել է սառեցնել փախստակակնների մասին պայմանագիրը
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեկնաբանել է շրջանառվող այն պնդումները, ըստ որոնց՝ Ժնևում Սիրիայի հարցով տեղի ունենալիք բանակցություններին մասնակցելու են նաև Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (ԺԻՋ-YPG)–ը: Թուրքիան վերջինիս համարում է ահաբեկչական կազմակերպություն: Այս մասին կարդում ենք Էրմենիհաբերում։
Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի՝ Թուրքիայի վարչապետը նշել է, որ եթե Սիրիայի քրդական ուժերը մասնակցեն Ժնևում տեղի ունենալիք բանակցություններին, ապա թուրքական կողմը կսառեցնի Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև փախստականների մասին պայմանագիրը:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև առաջացած լարվածության պատճառով Անկարան նախկինում էլ մի քանի անգամ սպառնացել է սառեցնել կամ չեղարկել փախստականների մասին պայմանագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան