Արամ Սարգսյանը չի բացառում Հայաստան-ԵՄ համաձայնագրի դեմ փողոցային պայքար սկսելու տարբերակը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի հետ զրույցում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը չի բացառում, որ ինքն ու իրենց աջակիցներն ու համակիրները պայքար սկսեն այս տեսքով ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման դեմ՝ ընդհուպ մինչև փողոց դուրս կգան։
«Չեմ հասկանում այն հորթի հրճվանքը, որ ապրում են որոշ շրջանակներ։ Մանկամիտ մոտեցում է ՝ կգնանք Եվրոպան կասի, մենք կանենք․ Եթե դրական փոփոխություն է լինում՝ շատ լավ է, բայց եթե ձեր ամբողջ օրենսդրությունը ենթարկվում է Եվրամիությանը, դուք իրոք դառնում եք սատելիտ։ Այսինքն՝ ասում ենք՝ դուք ինչպես որոշեք, այնպես կանենք։ Հաջորդ կարևոր հարցը. այսօր իմացել եմ, որ այդ օրը գիշերը մի խայտառակ բան է եղել՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ դուրս են եկել փողոց։ Այս համաձայնագրով իրենք արտոնություններ են ստանում»,-նշել է Սարգսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին