ՊՆ-ն փոխել է ազատամարտիկների պարգևատրման կարգը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այս ամսվա սկզբին փոխել է իր ղեկավարած գերատեսչության կողմից ազատամարտիկներին պարգևներ և կոչումներ շնորհելու կարգը:
«Նախկինում ՊՆ-ն ազատամարտիկներին պարգևներ և կոչումներ շնորհում էր իր հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների միջնորդությամբ և երաշխավորությամբ: Հասարակական կազմակերպությունները ներկայացնում էին տվյալ ազատամարտիկի մարտական ուղին և կենսագրությունը, պաշտպանության նախարարը որոշում էր պարգևատրել, թե ոչ: Այժմ նույն այդ հասարակական կազմակերպությունները, որպեսզի որևէ ազատամարտիկի ներկայացնեն պարգևատրման, ի թիվս այլ փաստաթղթերի, պետք է ներկայացնեն նաև երեք անձի կողմից տրված երաշխավորագրեր: Երաշխավորագիր կարող են տալ ԱԺ պատգամավորները, հանրությանը հայտնի մշակութային, հասարակական, քաղաքական, պետական գործիչները, բարձրաստիճան հոգևորականները և այլն»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան