Իսպանիայում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Իսպանական Անդալուզիայի շրջանում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: Պատահարի հետևանքով տուժել է 21 մարդ:
Տուժածներին առաջին օգնությունն են ցուցաբերել տեղի ֆերմերները: Ավելի ուշ դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու բժիշկները:
Վիրավորների տեղափոխման համար ուղղաթիռ է վերվել: Պատահարի հետևանքով տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է: Պատահարը տեղի է ունեցել առավոտյան՝ Արաալի քաղաքապետարանի հարևանությամբ՝ անձրևից թրջված, թեք հատվածում: Գնացքը ուղևորվում էր Մալագայից Սևիլյա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան