Կիևում առևանգվածը Հայաստանի մարզպետներից մեկի աներորդին է. ՀԺ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում առևանգված հայ երիտասարդի գտնվելու վայրի մասին դեռ լուր չկա։ «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Կիևի հայերի շրջանում մեծ աղմուկ է ստացել այդ միջադեպը։ Առաջիկա օրերին տեղի հայերը հույս ունեն լուր իմանալ մեկ շաբաթ առաջ առևանգված երիտասարդի դեպքից։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ առևանգված երիտասարդը Հայաստանի մարզպետներից մեկի աներորդին է։ Վերջինիս հարազատները լուր չունեն առևանգված տղայի ոչ գտնվելու վայրի, ոչ էլ անգամ՝ նրա կյանքի և առողջության մասին։
«Երիտասարդի տարիքը տատանվում է 25-27-ի սահմանում։ Այլ մանրամասներ չեն հրապարակում նշված անձի անվտանգությունն էլ ավելի մեծ սպառնալիքի տակ չդնելու համար»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան