Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ նոր հրթիռը կարող է խոցել ԱՄՆ տարածքում ցանկացած թիրախ
Հյուսիսային Կորեան հայտարարել է նոր հրթիռի հաջող փորձարկման մասին, «Խվասոն-15»-ը կարող է հասնել ԱՄՆ տարածքում ցանկացած կետի, վստահեցնում են Պհենյանում:
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, Հյուսիսային Կորեայում հայտարարել են, որ այն ամենահզոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն է:
Հրթիռի թռիչքի բարձրությունը կազմել է 475 կմ, հեռավորությունը՝ 950 կմ: 53 րոպե անց այն ընկել է Ճապոնիայի տարածքում: Պհենյանում հայտարարել են, որ փորձարկմամբ որևէ վտանգ չի սպառնացել հարևանների անվտանգությանը:
Հրթիռի թռիչքին հետևող Կիմ Չեն Ինը բարձր է գնահատել այն: Նա նշել է, որ պետությունը հասել է պատմական հաջողության միջուկային զենքի արտադրության գործում:
Հրթիռի փորձարկումն առաջացրել է ԱՄՆ կտրուկ դժգոհությունը: ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ Հյուսիսային Կորեայի վրա պետք է կիրառեն դիվանգիտական ու տնտեսական ճնշումներ, որպեսզի այդ երկիրը մեկընդմիշտ մոռանա միջուկային ու բալիստիկ ծրագրերի մասին:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ նախկին նախագահը ցանկանում է այցելել Հյուսիսային Կորեա
- Գերմանիայի փոխկանցլեր. Եթե չկանգնեցնենք Հյուսիսային Կորեայի առաջնորդին, մյուսները կգնան նրա ճանապարհով
- Հյուսիսային Կորեան միջուկային զենք է փորձարկել
- Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների անարդյունավետության մասին
- Լավրով. Հույս ունենք, որ Վաշինգտոնում ու Պհենյանում տաք գլուխները սառել են
- Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել
- Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել