ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում Ծառուկյանին պատկանող 5 օբյեկտներում. «Հրապարակ»
«Մուլտի գրուպի» քանի՞ ձեռնարկությունում է այս պահին ՊԵԿ-ն ստուգումներ իրականացնում՝ «Հրապարակ»-ը հարցրել է ԲՀԿ ներկայացուցչին։ «Եթե չեմ սխալվում` չորս-հինգ»: Որո՞նք են: «Դե, «Առինջ մոլ»-ում, ապա` «Եվրոմոտորս», «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ում, Երևանի Արարատ կոնյակի գործարանում, «Մուլտի ռեստում»»: Ընդամե՞նը: «Այս պահին՝ այո, բայց, ըստ էության՝ ամենաէականներում»: Ստուգման ենթակա քանի՞ ձեռնարկություն ունեն: «Մոտ 50 ու քիչ ավելի»:
Բա ինչո՞ւ են ձերոնք այդքան ուռճացնում այդ ստուգումները: «Այս պահին է չորս, սա վերջացնում՝ մյուս էտապն են սկսում. էնքան ենք ընտելացել իրենց, որ եթե մի օր ՊԵԿ աշխատակիցները չեն գալիս, զանգում հարցնում ենք` էս ո՞ւր եք, հո բան չի՞ պատահել, ինչի՞ չեք գալիս»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան