Ալավերդու նախկին քաղաքապետը «Գազպրոմ Արմենիա»-ում պաշտոն է ստացել. «Հրապարակ»
Ալավերդու նախկին քաղաքապետ Կարեն Փարեմուզյանին թեև Թուֆենկյանի մոտ տեղի ունեցած սպանությունից հետո թույլ չտվեցին առաջադրվել նոյեմբերի 5-ին, սակայն նա նշանակվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու մասնաճյուղի Թումանյանի տեղամասի պետ: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Նախկին պետ Արտակ Ծատինյանը տեղափոխվել է Լոռու մասնաճյուղ: Այս նշանակման հարցում մեծ դերակատարում ունի մարզպետ Արթուր Նալբանդյանը, որը Փարեմուզյանի մտերիմն է և հովանավորը։ Հիշեցնենք, որ Ալավերդու երկարամյա վենդետային քաղաքապետը գործուն մասնակցություն է ունեցել՝ սպանություններն սկսվել էին ընտրական հողի վրա։ Երեկ մեր հարցին՝ ինքն ի՞նչ կապ ունի գազի ոլորտի հետ, նա նեղսրտած խնդրել է իրեն հանգիստ թողնել՝ որ կապ չունենայի, չէի նշանակվի»-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան