Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն համաձայնեցրել են Brexit-ի համար փոխհատուցման գումարը
Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը համաձայնության են եկել նախնական գումարի շուրջ, որը պետք է Լոնդոնը վճարի ԵՄ-ին Brexit-ից հետո։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով The Telegraph-ին:
«Երկու կողմերի աղբյուրները հաստատել են, որ ներկայումս ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն՝ ֆինանսական կարգավորման հետ կապված»,-ասվում է հաղորդագրությունում։
Ըստ աղբյուրի՝ պայմանավորվածությունները ձեռք են բերվել Եվրահանձնաժողովի նախագահ ժան-Կլոդ Յունկերի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հանդիպումից առաջ։
Նշվում է նաև, որ վերջնական գումարը դեռևս չի հաստատվել, բայց տատանվում է 45-55 մլրդ եվրոյի միջակայքում։