Վարչապետը պարգևատրել է մի խումբ ազատամարտիկների
Վարչապետ Կարեն Կարապետյանը Արցախյան ազատամարտում տարած հաղթանակներում նշանակալի ներդրում ունեցած 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկների պարգևներ է հանձնել:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արցախյան պատերազմին ու հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցության, ինչպես նաև 5-րդ կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, Երկրապահ կամավորական միության վարչության անդամ, Երկրապահ կամավորական միության վարչության նախագահի խորհրդական, ապրիլյան քառօրյայի մասնակից, կրտսեր լեյտենանտ, տնտեսագիտության թեկնածու Մեսրոպ Մանուկյանին, Երկրապահ կամավորական միության վարչության փոխնախագահ, աշխատակազմի ղեկավար, Արցախյան պատերազմի և ապրիլյան քառօրյայի մասնակից, կապիտան Խաչիկ Մկրտչյանին և Երկրապահ կամավորական միության վարչության անդամ, Երկրապահ կամավորական միության Արթիկի տարածքային բաժանմունքի նախագահ, Արցախյան պատերազմի և ապրիլյան քառօրյայի մասնակից, ավագ լեյտենանտ Անան Ոսկանյանին:
Կառավարության ղեկավարը մի խումբ ազատամարտիկների խրախուսել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան