Բարի կղզի՝ Բարի տնակի կառուցման համար
Նոյեմբերի 28-ին ողջ աշխարհում նշվում է «Առատ երեքշաբթին»: Սա այն օն էր, երբ բոլորը բարեգործություն են անում: Հենց այդ օրը Երևան Մոլում բացվեց «Բարի կղզին», որի նպատակն է հավաքել միջոցներ մանկատան սաների համար «Բարի տնակ» ներառական տյուտոր-կենտրոնի կառուցման նպատակով: Կղզիում մարդիկ կարող են նաև նվերներ թողնել հաշմանդամություն ունեցող ծնողազուրկ երեխաներին երջանիկ Ամանոր պարգևելու համար:
«Բարի տնակը» կարևորագույն նախագիծ է: Ապաստան մայրերի համար, ովքեր չեն ցանկանում լքել իրենց երեխաներին, մանկատան սաների թերապիաների կենտրոն և տուն չափահաս հաշմանդամություն ունեցող ծնողազուրկ մանկատան սաների համար: Կարևոր է գիտակցել, որ յուրաքանչյուրս ընդամենր 500 դրամ նվիրաբերելով կարող ենք փոխել երեխաների կյանքը», - նշում է նախաձեռնության հեղինակ «Բարի մամա» ՀԿ ղեկավար Մարինե Ադուլյանը:
Օրվա պատգամը ավելի լայն տարածելու համար «Բարի մամա» հասարակական կազմակերպություն խնդրել էր հայտնիներին նվերներ բերել մանկատան սաների համար: Իրենց մասնակցությունն ունեցան Շուշան Պետրոսյանը, Իրինա Թովմասյանը, Լիլիթ Ամիրգուլյանը, Նիքոլ Փաշինյանը, Եգոր Գլումովը, Սոֆյա Ղուլյանը, Gosh-ը, Մեգին, Էրիկ Զաքյանը, Դավիթ Վարդանյանը, Սեդի Տոնոյանը, Նարե Ճուգուրյանը, Սյուզի Հարությունյանը, Արուսյակ Հարությունյանը, Սոնա Ազարյանը, «Լալաֆա» վոկալ ստուդիան ի դեմս Հրանուշ Տոնոյանի և այլոք:
Նվերների արկղը և Բարի կզյակը դեռ մեկ ամիս շարունակ կլինեն «Երևան մոլում»:
Լուսանկարները՝ Տիգրան Անդրյանի:
Հարակից հրապարակումներ`
- Մելքոնյան քույրերը կաջակցեն «Բարի Տնակի» կառուցմանը
- Panorama.am-ի «Բարի մաման» արժանացավ «Թվապատում»-ի երկրորդ մրցանակին
- Բարի մաման
- Երբ բոլորը «Բարի տնակ»-ում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան