Համաձայնագիրը միանգամից չի ազդի վիզաների վրա. Բելգիայի դեսպան
Բելգիան իր թեկնածությունն է առաջադրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամ դառնալու համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ-ում Բելգիայի թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն (նստավայրը՝ Մոսկվա):
Դեսպանը նշեց, որ քվերակությունը լինելու է վեց ամսից։
«Մենք փորձում ենք ամբողջ աշխարհում ներկայացնել մեր թեկնածությունն առաջադրելու պատճառները։ Հիմանական պատճառներից մեկն այն է, որ Բելգիան ցանկանում է մասնակցել հակամարտությունները լուծման հարցում՝ համարելով, որ լավագույն տարբերակը երկխոսությունն է։ Տարակարծությունը նորմալ է, անգամ երկու մոտ ընկերների մեջ դա կարող է լինել, բայց կարևոր է դա հաղթահարելը։ Պետք է լուծումը բավարարի բոլոր կողմերին։ Մեր փորձը ուզում ենք բերել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ»,- ասաց Ժան-Արթուր Ռեժիբոն։
Նրա խոսքով՝ թեկնածություն առաջադրելու պատճառներից են նաև մարդու իրավունքների և քաղաքացիների պաշտպանությունը, ինչպես նաև բնապահպանական խնդիրների վրա ուշադրություն հրավիրելը։
Անդրադառնալով Հայաստանում Բելգիայի դեսպանություն բացելուն՝ դեսպանն ասաց, որ այդ հարցը քննարկվում է ևդրա համար քաղաքական խոչընդոտներ չկան։
«Պետք է նայել հարցի ֆինանսական կողմին։ Բոլորդ տեղյակ եք եվրազոնայի ճգնաժամից և հետևանքներից․ Բելգիան ևս պետք է տնտեսումներ անի և սա վերաբերում են նաև արտաքին հարաբերություններին։ Երեք տարի առաջ Բելգիան աշխարհում 17 դեսպանություն է փակել, մի բան, որը հաճույքով չի արել, բայց դա ցույց է տալիս, որ լուրջ ենք վերաբերում մեր երկրի տնտեսական ռեսուսների կառավարմանը»,- մանրամասնեց նա։
Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ համաձայնագրին՝ դեսպանն ասաց, որ իրենք շատ ուրախ են դրա ստորագրմամբ։ Նրա կարծիքով համաձայնագիրը թույլ կտա բարելավել Հայաստանի հարաբերությունները Բելգիայի և ԵՄ մյուս երկրների հետ. «Հայաստանը կարող է կամուրջի դեր խաղալ ԵՄ և ԵԱՏՄ կազմակերպությունների միջև, սա մենք ողջունում ենք»։
Լրագրողները դեպանից հետաքրքրվեցին, թե արդյոք համաձայնագիրը կտանի վիզաների ազատականացման, ինչին ի պատասխան Ժան-Արթուր Ռեժիբոն ասաց. «Այս պահին վիզաների հետ կապված հարցը իդեալական վիճակում չէ, բայց համաձայնագիրը միանգամից չի ազդի վիզաների վրա։ Վիզաների ազատականացումը Հայաստանի քաղաքացիների համար երկարաժամկետ քաղաքական պրոցես է, որը պետք է կատարվի էտապներով։ Առաջին էտապը կապված կլինի վիզաներից ստացման դյուրացման հետ, դրանք տեխնիկական հարցեր են և շենգենյան երկրները փնտրում են լավագույն լուծումները, որպեսզի ստացման պրոցեսները լավացնենք։ Մյուս էտապը ընդահանրապես վիզաների վերացումն է, բայց գիտակցում ենք, որ ներկայումս թե քաղաքական, թե տեխնիկական պատճառներով լիովին վերացնելը հնարավոր չէ։ Բայց դա քաղաքական նպատակ է, որը բարձրաձայնված է»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վերաբերում է հասարակ քաղաքացիներին. Պյոտր Սվիտալսկի
- ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց
- Վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները շարունակվում են. փոխարտգործնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին