Միհրան Պողոսյանն անազնիվ ձևով ընդլայնել է բիզնեսը. ՀԺ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը նոր հորիզոններ է նվաճում։ «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Պողոսյանը «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն ձեռք է բերել հայտնի «Մ.Մ.Մ.» ընկերությունը։
Ըստ թերթի, «Քեթրին գրուպ»-ն այդքան էլ ազնիվ չէ գտնվել «Մ.Մ.Մ.»-ի արդեն նախկին սեփականատերերին կոշտ ձևով զրկել է ընկերության հետագա տնօրինման և կառավարման մասնակցելու գործառույթից։
«Բանն այն է, որ «Մ.Մ.Մ.»-ը ունեցել է գրավադրված գույք, իսկ ընկերությունը վաճառելուց հետո պայմանավորվածություն է եղել, որ նախկին սեփականատերերը որոշակի մասնակցություն են ունենալու ընկերության հետագա կառավարմանը, սակայն գործարքից հետո նրանք ձեռնունայն հեռացել են «Մ.Մ.Մ.»-ից»,-հավելել է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները