«Viva 1500». ՄՏՍ Ռուսաստան զանգահարելիս վճարեք միայն առաջին երեք րոպեի համար
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2018թ. մարտի 1-ը «Viva 1500» սակագնային պլանի բաժանորդները կարող են զանգահարել ՄՏՍ Ռուսաստանի բաժանորդ հանդիսացող իրենց մտերիմներին՝ վճարելով միայն զանգի առաջին երեք րոպեի համար:
Առաջարկը գործում է «Viva 1500» սակագնային պլանի՝ ակտիվ փաթեթ ունեցող բաժանորդների համար:
««Viva» սակագնային պլանները յուրահատուկ են, քանի որ նրանք առավելագույնս հարմարեցված են բաժանորդների կարիքներին և տրամադրում են ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ներառյալ ձայնային և ինտերնետ հասանելիության ծառայությունները: «Viva 1500» սակագնային պլանը հիանալի հնարավորություն է ընձեռում իր բաժանորդներին, այն է՝ ՄՏՍ Ռուսաստան զանգահարելիս վճարել միայն զանգի առաջին երեք րոպեի համար: Լինելով հեռահաղորդակցության առաջատար օպերատորը, մենք հանդես ենք գալիս նորարար լուծումներով, որոնք թույլ են տալիս հաղթահարել հեռավորությունը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան