Տնտեսական որոշ հանցագործությունների ապաքրեականացման հարցին անդրադառնալու կարիք կա. վարչապետ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում էր տնտեսական գործունեության ոլորտում որոշ հանցագործությունների ապաքրեականացմանը:
Վարչապետի խոսքով՝ 2017 թվականի փետրվար ամսին, Կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում՝ ապաքրեականացվեց 2 մլն դրամի չափով հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարները չկատարելու համար նախատեսված նորմը, այն բարձրացնելով մինչև 4 մլն դրամի, ինչպես նաև հստակեցվեցին այդ արարքների համար քրեական պատասխանատվության հիմքերը։
Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների, ինչպես նաև գործարարների հետ քննարկումների արդյունքում, ըստ Կարեն Կարապետյանի, առաջացել է՝ քրեական օրենսգրքով նախատեսված որոշ տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման հարցերին ընդհանուր անդրադարձ կատարելու անհրաժեշտություն։
«Միջազգային լավագույն փորձում առկա քրեաիրավական զարգացումները ևս ընթանում են այդ ուղղությամբ, հիմք ընդունելով այն, որ նման հանցակազմերի մի մասը չունեն հանրային վտանգավորության բարձր աստիճան, ինչպես նաև դրանց իրավական այլ մեխանիզմների միջոցով արձագանքելու հնարավորությունը»,- ասաց վարչապետը:
Ելնելով վերոնշյալից՝ գործադիրի ղեկավարը հանձնարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների, Արդարադատության նախարարներին ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահին երկամսյա ժամկետում համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել քրեական օրենսգրքով նախատեսված տնտեսական գործունեության ոլորտում առկա այն հանցակազմերի ապաքրեականացման վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր, որոնք ունեն հանրային վտանգավորության ցածր աստիճան և առկա է դրանց վարչական վարույթի, քաղաքացիական դատավարության շրջանակներում լուծման արդյունավետ հնարավորությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան