Brexit-ի հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայում միգրանտները պակասել են
Մեծ Բրիտանիայում գրեթե մեկ երրորդով իջել է փախստականների մակարդակը և 2016 թվականի հունիսից մինչև 2017 թվականի հունիս այդ թիվը կազմել է 230 հազար մարդ:
«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Միացյալ Թագավորության ՆԳ նախարարության վիճակագրական զեկույցում:
Այդ ժամանակաշրջանում Մեծ Բրիտանիա է ժամանել մոտավորապես 572 հազար մարդ, իսկ 342 հազար մարդ մեկնել է երկրից: Զեկույցի համաձայն, այն մարդկանց թիվը, որոնք ժամանում են ԵՄ-ի երկրներից, էականորեն նվազել է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ:
Հատկապես նվազել է այն մարդկանց թիվը, որոնք Մեծ Բրիտանիա են գալիս աշխատանք գտնելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն համաձայնեցրել են Brexit-ի համար փոխհատուցման գումարը
- Բրիտանացիների մեծ մասը դժգոհ է Brexit- ի շուրջ բանակցություններից
- ԵՄ առաջնորդները Թերեզա Մեյի հետ Brexit-ը քննարկելու փոխարեն կգնան Sting-ի համերգին
- Բրիտանացիների կեսն աջակցում է նոր Brexit-ի անցկացումը
- Մեյը մտադիր է վարչապետի պաշտոնում մնալ Brexit-ից հետո
- Հոլիվուդում Brexit-ի արշավի մասին սերիալ կնկարահանեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին