Հավասար մրցակցային պայմաններ՝ կոնյակի սպիրտներ և շշալցված կոնյակ արտադրող, իրացնող և ներմուծող մեծ և փոքր ընկերությունների համար
Հավանության է արժանացել ՀՀ հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կոնյակի սպիրտներ և շշալցված կոնյակ արտադրող, իրացնող և ներմուծող մեծ և փոքր ընկերությունների համար կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ և կոնյակի արտադրությամբ կսկսեն զբաղվել այլ փոքր ընկերություններ, կոնյակի ու բրենդիի սպիրտներ արտադրող և ներմուծող, ինչպես նաև շշալցված կոնյակ ու բրենդի իրացնող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար կապահովվի հավասար մրցակցային միջավայր, կնվազեն կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծման և իրացման ծավալները և այլն:
Անդրադառնալով օրինագծերի փաթեթին վարչապետը կարևորել է օրենսդրական նախաձեռնությունը և հորդորել մեկ անգամ ևս բոլոր շահագրգիռ կողմերի հետ մանրամասն ուսումնասիրել և հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան