Ազերիգեյթ. Բելգիայի դատախազությունը հետաքննում է ԵԽԽՎ նախկին պատգամավորի ու Ադրբեջանի միջև կոռուպցիոն կապը
Բրյուսելի դատախազությունը հետաքննություն է սկսել Բելգիայի պատգամավոր, ԵԽԽՎ արդեն նախկին պատգամավոր Ալան Դեստեսքի ու Բելգիայի նախկին պատգամավոր Ստեֆան Գորիսի նկատմամբ՝ պարզելու վերջիններիս ու Ադրբեջանի իշխանությունների միջև հնարավոր կոռուպցիոն կապերը: Այս տեղեկությունը նախօրեին հաստատել է Բելգիայի արդարադատության նախարար Կուն Գենսը, հայտնում է Le Soir-ը:
Հիշեցնենք, որ Գորիսն ու Դեստեքսը ստեղծել էին «Ընտրություննների եվրոպական ակադեմիա», որը ֆինանսավորվում էր ադրբեջանական ֆոնդերից: Այն աչքի էր ընկնում Ադրբեջանում կայացած ընտրություններին տրվող զարմանալիորեն դրական գնահատականներով:
Դեստեքսի ասոցիացիայի հիմնական առաքելությունը եղել է Ադրբեջանում տեղի ունեցող ընտրություններին լեգետիմություն հաղորդելը։ Չնայած գեղեցիկ անվանը՝ ասոցիացիան չի ունեցել ոչ անձնակազմ, ոչ էլ գրասենյակ, այլ գրանցված է եղել Դեստեքսի տան հասցեում։ Միայն՝ նախորդ տարվանից ասոցիացիայի հասցեն արդեն դարձել է Գորիսի տան հասցեն։
«Ադրբեջանական լվացքատան» այս բացահայտումներից հետո Ալան Դեստեքսը, ով այդ ժամանակ ԵԽԽՎ անդամ էր, անմիջապես հրաժարական տվեց պատվիրակության կազմից: Հավելենք նաև, որ ԵԽԽՎ-ում կոռուպցիան հետաքննող արտաքին մարմինը ևս ուսումնասիրում է պատգամավորների նկատմամբ կոռուպցիոն պնդումները, որի արդյունքները նախատեսվում է վեհաժողովին ներկայացնել 2018թ.-ի ապրիլին:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ում կոռուպցիան հետաքննող մարմնի գործունեության ժամկետը երկարացվել է
- ԵԽԽՎ-ում ադրբեջանական լոբբիստի սկանդալային բացահայտումը․ հրաժարական է տվել զեկուցող Դեստեքսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան