Թաեքվոնդոյիստները Բաթումի փոխարեն կմեկնեն Թբիլիսի
Դեկտեմբերի 1-ին թաեքվոնդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը կմեկնի Թբիլիսի՝ մասնակցելու միջազգային մրցաշարի: Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը:
«Մրցաշարին, որը կանցկացվի դեկտեմբերի 2-3-ը, կմասնակցի Հայաստանի մինչեւ 17 տարեկան տասնմեկ մարզիկ: Ի սկզբանե մրցաշարը կոչվում էր «Բաթումի օփեն» եւ պետք է անցկացվեր Բաթումում: Սակայն տեղի հյուրանոցում հրդեհի հետ կապված հայտնի դեպքից հետո կազմակերպիչները որոշեցին մրցաշարը տեղափոխել Թբիլիսի»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց Վարդան Ղահրամանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան