Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին
Թուրքիայի զինված ուժերը նոյեմբերի 28-ին սաhմանամերձ Քիլիս նահանգում զինտեխնիկա են տեղափոխել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, զինտեխնիկայի տեղափոխումը սկսվել է այն բանից հետո, երբ Սիրիայի քրդական ուժերը իրենց վերահսկողության տակ գտնվող Աֆրին նահանգից կրակ են բացել մի քանի կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ Քիլիս նահանգի վրա։ Դրա հետևանքով 1 թուրք զինվոր է վիրավորվել։
Քիլիս են տեղափոխվել զրահապատ մեքենաներ, ժանդարմերիայի ջոկատներ, ինչպես նաև հաուբիցներ։ Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի ազգային անվտանգության վերջին նիստի ժամանակ թուրք պաշտոնյաները ակնարկել էին Աֆրինում ռազմական գործողություն սկսելու մասին։
Թուրքիան ահաբեկչական է համարում Սիրիայի քրդական ուժերին, պնդելով, որ նրանք սպառնում են Թուրքիայի սահմանային անվտանգությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան