Ադրբեջանական լվացքատունը լսվում է ԵԽ հանձնաժողովում
Ադրբեջանի իշխող համակարգի կողմից եվրոպացի քաղաքական գործիչներին վճարելու՝ Ադրբեջանական լվացքատան վերաբերյալ լսումներ են տեղի ունեցել Եվրոպական խորհրդարանի հանձնաժողովում։ Այս մասին տեղեկացնում է «The Times of Malta»-ն։
Հետաքննող լրագրող Եվա Ջունգը, ով օգնել է բացահայտել ադրբեջանական լվացքատան սխեմաները, նշել է որ Մալթայի հարցում նույն մեթոդներն ու գործընթացն է կիրառվել։
Հղում անելով Մալթայի ԶԼՄ-ներին, Ջունգը հանձնաժողովին պատմել է, որ Դուբայում գրանցված ընկերությունը, որը վերահսկվում է Ալիևների ընտանիքի կողմից, Pilatus բանկի միջոցով գումարները ֆիլտրվել և ուղղվել է դեպի Պանամայի ընկերություններ, որոնց սեփականատերերն են Մալթայի քաղաքական գործիչները ։
Մեկ այլ հետաքննող լրագրող ՍիմոնԲենտսեն նշել է, որ գումարները Մեծ Բրիտանիայի 4 ընկերությունների միջոցով փոխանցվել են Էստոնիայում գտնվող Danske Bank ։
Լրագրողների խումբը վերլուծել է Danske Bank-ի 16,000 գործարքներ։ Նրանք հայտնաբերել են, որ գումարները փոխանցվել են կամ պետական ընկերությունների, կամ ազդեցիկ ադրբեջանցիների կողմից, ովքեր սերտ կապեր ունեն երկրի վերնախավի հետ։
Հանձնաժողովում նշվել է, որ Ադրբեջանից, այդ թվում և Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը Danske Bank-ից միջոցով մեծ գումարներ է փոխանցվել եվրոպացի քաղաքական գործիչներին։
The Times of Malta-ն հիշեցնում է, որ ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովը, ով մի շարք ընկերություններ է բացել Մալթայում, կապի ունի Pilatus բանկի հետ։
Իսկ այդ ընկերությունները հիմնվել են Nexia BT-ի կողմից, այն բանից հետո, երբ Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկաթը, նրա աշխատակազմի ղեկավարը և տուրիզմի նախարարը 2014թ-ի դեկտեմբերին այցելել են Ադրբեջան։
Հիշեցնենք, որ Մալթայի հետաքննող լրագրող Դաֆնե Քարուանա Գալիցիան բացահայտել էր «մի շարք վճարումներ վարկերի ձևով, որոնք ուղարկվել են «Էգրանտ» (Պանամայում գրանցված գաղտնի ընկերություն, որը պատկանում է Մալթայի վարչապետի տիկնոջը):
Ամենամեծ գումարը՝ 1.07 միլիոն դոլար, ենթադրվում է, որ փոխանցվել է անցյալ տարվա մարտին: Ըստ պնդումների՝ դրանք փոխանցվել են Pilatus-ի բանկային հաշվից, որը պատկանում է Al Sahra FZCO-ին: Ենթադրվում է, որ Al Sahra-ի սեփականատերը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի դուստրն է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին