«Թուրքական ավիաուղիները« թռիչքներ կիրականացնեն դեպի Երևան
«Թուրքական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի և գործադիր կոմիտեի նախագահ Իլքեր Այջըն հայտարարել է, որ պատրաստվում են թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան: Այս մասին գրում է Էրմենիհաբերը՝ վկայակոչելով Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը:
Խոսելով առաջիկայում ընկերության նոր ուղղությունների մասին՝ նա անդրադարձել է Հայաստանին՝ նշելով, որ այն նույնպես ներառելու են իրենց չվացուցակում:
Կոմիտեի նախագահը նաև նշել է, որ 2017 թվականին նպատակ ունեն ավելացնել ուղևորների թիվը՝ այն հասցնելով 69 միլիոնի, իսկ հետագայում նույնիսկ 100 միլիոնի:
«Երբ բացվի երրորդ օդանավակայանը (Ստամբուլում կա 2 օդանավակայան, 3-րդը՝ կառուցվում է), «Թուրքական ավիաուղիները» շատ կարճ ժամանակահատվածում կկարողանա տարեկան ցուցանիշը հասցնել 100 միլիոնի»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները