Մամեդյարովը հայտարարել է Նալբանդյանի հետ հանդիպման մանրամասների մասին
Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Վիեննայում:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ Թուրքիայի, Պակիստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման արդյունքներն ամփոփելիս:
Նա նշել է, որ Ավստրիայի մայրաքաղաքում հանդիպելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ոչ հերթեց, ոչ էլ հաստատեց տեղեկությունը: Նա ասաց. «Նման հանդիպումների մասին նախօրոք հայտնում ենք»:
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածել էր հայտարարություն, որի համաձայն, Հայաստանի ու Ադրբեջանի Նախարարները համաձայնվել են հանդիպել այս տարվա դեկտեմբերին՝ Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ նախարների խորհրդի նիստի ժամանակ։
«Համանախագահները այս հանդիպման օրակարգը կպատրաստեն, որը կներառի քաղաքական կարգավորման հիմնարար հարցեր, ինչպես նաև շփման գծում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ հատուկ միջոցառումներ։
Հատուկ ուշադրությունը կդարձվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերջնական աշխատանքներին»,-նշված էր հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ ՄԽ. Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Վիեննայում
- Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին