Շուշան Դոյդոյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել
«Այսօր ՀՀ Վարչապետին ներկայացրի ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտանության գործակալության պետի պաշտոնից հրաժարվելու դիմումս։ Հպարտ եմ, որ երկու տարի ղեկավարել եմ նորաստեղծ գործակալությունը՝ փորձելով ամուր հիմքերի վրա դնել անձնական տվյալների պաշտպանության նոր զարգացող ոլորտը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Շուշան Դոյդոյանը:
Նա նշել է, որ քաղաքացիական հասարակություն վերադառնալու մշտական ցանկությունը ի վերջո հաղթել է. «Վերադառնում եմ ՝ բաց կառավարման, տեղեկատվության ազատության, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ջանքերս նոր թափով շարունակելու և նոր ծրագրեր կյանքի կոչելու նպատակով»:
Շուշան Դոյդոյանը 2015 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել էր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնում՝ 5 տարի ժամանակով:
1997թ-ից մինչ օրս Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս է, դոցենտ: 2001-2015թ.թ. եղել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ հիմնադիր և նախագահ:
2003-2015թթ.եղել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ներկայացուցիչը Հայաստանում:
Հարակից հրապարակումներ`
- Դոյդոյան. «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը կդրվի հանրային քննարկման
- Բջջային հեռախոսահամարները գովազդային նպատակներով օգտագործելը անօրինական է. Շուշան Դոյդոյան
- Շուշան Դոյդոյանը՝ ԱՆ վարչության պետ