Հայ թաեքվոնդոյիստները հանդես կգան Եվրոպայի առաջնությունում
Դեկտեմբերի 7-ից 9-ը Սոֆիայում կանցկացվի թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունը օլիմպիական քաշային կարգերում: Առաջնությունում Հայաստանը կներկայացնի չորս մարզիկ:
ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի ղեկավարությամբ Բուլղարիայի մայրաքաղաքում հանդես կգան Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը, Սերգեյ Վարդազարյանը (երկուսն էլ՝ 68 կգ) և Արսեն Գրիգորյանը (87):
Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի դեկտեմբերի 5-ին:
Աղբյուրը գրում է՝ նախատեսվում էր մրցաշարն անցկացնել հոկտեմբերի վերջին Մինսկում, բայց ավելի ուշ Թաեքվոնդոյի եվրոպական ֆեդերացիան (WTE) մրցաշարը Սոֆիա տեղափոխելու որոշում է կայացրել: Կազմակերպության պաշտոնական կայքում որոշումը հիմնավորված է «չնախատեսված հանգամանքներով»:
Սոֆիայում զուգահեռաբար կանցկացվի պարաթաեքվոնդոյի Եվրոպայի բաց առաջնությունը (սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարզիկների միջև), որտեղ Հայաստանը մասնակից չունի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում