ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Կիևում հայկական պատվիրակության բոյկոտին
ՌԴ ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն Կիևում անցկացված Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստում բանաձևի ընդունման քննարկումներին հայկական պատվիրակության չմասնակցելու վերաբերյալ:
«Որպես բողոքի նշան հայկական պատվիրակությունը ստիպված էր լքել նիստերի դահլիճը»,-արձանագրել են ՌԴ ԱԳՆ-ում:
Կայքի փոխանցմամբ, ակնհայտ է, որ Ուկրաինան չի կարողանում որպես նախագահող իրականացել իր պարտականությունները՝ խախտելով համընդհանուր նորմերն ու բազմակողմ կազմակերպության աշխատանքի սկզբունքները, չապահովելով քննարկումներին պատվիրակությունների լիարժեք մասնակցությունը, խախտելով պառլամենտարիզմի հիմնարար սկզբունքները:
«Տեղին է հիշեցնել, որ ռուսական խորհրդարանական պատվիրակությունը նստաշրջանին մասնակցելու համար Կիևից հրավեր չի ստացել: Ցավոք, պատվիրակությունների իրավունքների խախտումները տեղի են ունենում կազմակերպության մյուս անդամների լռության պայմաններում: Այս հարցը պահանջում է լուրջ քննարկումների Վեհաժողովի շրջանակում»,-նշել է ՌԴ ԱԳՆ-ն:
Ինչ վերաբերում է ուկրաինական փոփոխություններին, ապա դրանք վերջին պահին ներկայացվել են նախապես համաձայնեցված նախագծի հայտարարության մեջ և ակնհայտորեն սադրիչ բնույթ ունեն։
Ուկրաինացիները փաստացի չարաշահել են իրենց նախագահության գործառությունները, ՍՏԾՀ-ի պատվիրակների «ձեռքերը ոլորել են», և նրանք հասել են հստակ, չհավասարակշռված ձևակերպման ընդունմանը, որը դուրս է տնտեսական թեմայից»,-նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Կիևում հակահայկական բանաձևն ընդունվել է Ուկրաինայի ճնշման ներքո. Գագիկ Մինասյան
- Գորգիսյան. Մինչև համաժողովի ավարտը կբոյկոտենք այն
- ՍԾՏՀ վեհաժողովը լքած հայկական պատվիրակությունը դեռ որոշում է իր հետագա քայլերը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան