ՀՀ-ն դիտարկում է մինչև 16 մեգավատ հզորությամբ առաջին մարտկոցի կառուցման ծրագրի հնարավորությունը
Եվրոպական ներդրումային բանկը մտադիր է համագործակցության նոր ուղղություններ գտնել էներգետիկայի ոլոտում: Այս մասին հայտարարել է բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը, ում գլխավորած պատվիրակությունը Երևանում հանդիպել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ:
Այդ համատեքստում Աշոտ Մանուկյանը հյուրերին ներկայացրել է նախատեսվող ներդրումային ծրագրերը՝ առաջարկելով քննարկել դրանցում բանկի մասնակցության հնարավորությունները։
Նախարարն անդրադարձել է մասնավորապես «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության, «Շնող» ՀԷԿ-ի, կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցման ծրագրերի ընթացքին, խոսել նորերի մասին։ Ընդգծվել է, որ հաշվի առնելով միջազգային փորձը՝ Հայաստանը դիտարկում է մինչև 16 մեգավատ հզորությամբ առաջին մարտկոցի կառուցման պիլոտային ծրագրի հնարավորությունը։
Վազիլ Հուդակը շնորհակալություն է հայտնել Աշոտ Մանուկյանին ներդրումային ծրագրերը համակողմանի ներկայացնելու համար և խոսել Եվրոպական ներդրումային բանկի հետաքրքրությունների և համագործակցության պատրաստակամության մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում