Տիգրան Պետրոսյանը՝ «Ծաղկաձոր օփենի» բրոնզե մեդալակիր
Ծաղկաձորում ավարտվել է «Ծաղկաձոր օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: Գլխավոր A խմբում (69 մասնակից) 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ հաղթել է ուկրաինացի գրոսմայստեր Վիտալի Բերնադսկին:
ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ հինգ շախմատիստ վաստակել է 6.5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալակիր է դարձել խորվաթ Մարին Բոսիոսիչը, բրոնզը նվաճել է Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը:
B խմբում 9 հնարավորից վաստակելով 7.5-ական միավոր, մրցանակային եռյակը կազմել են հայաստանցի շախմատիստներ Սարգիս Վասիլյանը, Դավիթ Դավթյանը և Գոռ Սեյրանյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ծաղկաձոր օփենը»՝ ավարտից երկու տուր առաջ
- «Ծաղկաձոր օփենը» հինգ տուրից հետո
- Մեկնարկում է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի մրցաշարը
- Նախագահը ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը