Հայաստանի քաղաքական օրակարգը վաղուց գծային չէ. Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ խորհրդարանում այսօր կազմակերպվել է «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներ:
Լսումները վարող ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանы նշեց, որ այսօրվա միջոցառումն ունի երեք նպատակ։ Առաջինն այս համաձայնագրի հետ կապված հանրային իրազեկման արշավի մեկնարկն է։
«Կարծում ենք, որ քաղաքական հարթության մեջ հանրային իրազեկումը կարևորագույն նախապայման է հաջող և արդյունավետ աշխատանքի համար, քանի որ և ՀՀ կառավարության համար, և եվրոպական մեր գործընկերների դիտարկումներով, այս համաձայնագրի հիմնական նպատակն է բարելավել և հեշտացնել ՀՀ քաղաքացիнերի կյանքը։ Մյուս կարևորագույն նպատակը հասարակական ներառումն է, քանի որ Հայաստանի քաղհասարակությունն իր բոլոր կառուցվածքներով ունի հսկայական պոտենցիալ և համաձայնագրի դրույթների կյանքи կոչելու արդյունավետությունը բարձրացնելու համար կարևոր է նաև ապահովել հասարակական հնարավորինս լայն ներառումն այս գործընթացների մեջ»,- ասաց Աշոտյանը։
Երրորդ կարևոր նպատակը, պատգամավորի խոսքով, հենց խորհրդարանական է. «Կարծում եմ, որ այս միջոցառումը կարելի է նաև համարել խորհրդարանական վերահսկողության մեկնարկ՝ այս համաձայնագրի կատարման հանդեպ»։
Աշոտյանը նշեց, որ այս համաձայնագիրը ևս մեկ անգամ փաստում է, որ արտաքին հարաբերությունները և Հայաստանի քաղաքական օրակարգը վաղուց գծային չէ, այլ դառնում է տարածական:
«Այսօրվա լսումներին հրավիրել ենք ոչ միայն ԵՄ անդամ պետությունների դեսպաններին, այլև մեր ռազմավարական գործընկերներ ՌԴ, ԱՄՆ, Չինաստանի, Վրաստանի և Իրանի դեսպանատան գործընկերներին»,- հավելեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրն «արդիականացման օրակարգ» է. Թևան Պողոսյան
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վերաբերում է հասարակ քաղաքացիներին. Պյոտր Սվիտալսկի
- ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց
- Նալբանդյան. Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետ շուտափույթ կնքել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայանգրեր
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին