Թուրքին սիրահարված 19-ամյա ռուս աղջկան Ստամբուլում մահացած են գտել
Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հաստատել է 19-ամյա ռուս աղջկա՝ Տատյանա Չեխրանովոյի մահվան մասին լուրերը: Միաժամանկ դիվանագետները ձեռնպահ են մնացել խոսել մահվան պատճառների մաին: Թե ինչչի հետևանքով է վրա հասել մահը, կպարզի թուրքական կողմի իրականացրած փորձաքննությունը:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, դիվանագիտական ներկայացուցչությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումները աղջկա դին Ռուսաստան տեղափոխելու համար:
Նշվում է, որ Սանտ Պետերբուրգում ծնված Չեխարովան Թուրքիա է մեկնել այս տարվա ամռանը՝ իբր կազինոյում աշխատելու նպատակով: Որոշ ժամանակ անց ծանոթացել է 28-ամյա թուրք գործարար Իբրահամի Յուլդիսի հետ: Նրանց միջր ռոմանտիկ հարաբերություններ են սկսել: Նոյեմբերի 18-ին աղջիկը ծնողներին տեղյակ է պահել, որ ընկերոջ հետ լեռներ են գնում: Դրանից հետո նրա հետ կապ հաստատել չի հաջողվել:
Հաջորդ օրը նրան մեքենայի մեջ մահացած են գտել՝ մարմնի վրա կապտուկներ ու արյան հետքեր: Յուլդիսի փաստաբանը ծնողներին ասել է, որ աղջկա հետ դժբախտ պատահար է եղել, նրանց խոշոր գումար է առաջարկել: Թուրքիայի ոստիկանությունը քննություն է իրականացնում՝ պարզելու տեղի ունեցածի պատճառները:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին