Մանկապարտեզներում դրամահավաքը շարունակվում է. ՉԻ
«Չորրորդ իշխանություն»-ը շարունակում է ահազանգեր ստանալ մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներում կատարվող դրամահավաքների մասին։
Թերթի փոխանցմամբ՝ Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 61 մանկապարտեզի սաների ծնողները ահազանգել էին, որ մանկապարտեզում շարունակում են «Օգնիր մանկապարտեզիդ» հիմնադրամի անվան տակ 1000-ական դրամ հավաքել։ Դրամը մանկապարտեզում պահանջում են առձեռն և ոչ հաշվեհամարին փոխանցելով։ Այս կապակցության թերթը երեկ փորձել է կապ հաստատել մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Ռուշանյանի հետ, սակայն այդպես էլ չի հաջողվել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները