5-րդ շարասյունը կարող է իրեն զգացնել տալ ՀՀ-ԵՄ համաձայնագրի պրակտիկ իրականացման ընթացքում. Արթուր Ղազինյան
Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը միանգամյան տրամաբանական էր և բխում է հայ ժողովրդի անցած պատմական ուղուց։ «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր այս մասին հայտարարեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«Գտնվելով բարդ իրավիճակներում՝ մենք հազարամյակների ընթացքում կարողացել ենք զսպվածություն պահպանել և մեր հարևանների հետ ոչ միայն նորմալ հարաբերություններ ունենալ, այլև մեր համամաոլորակային գնահատելի ներկայությունն ապահովել։ Եվրոպական քաղաքագիտական միտքը միանգամայն պատրաստ էր նրան, որ Հայաստանն այս մակարդակով համագործակցություն կսկսի ԵՄ-ի հետ»,- նշեց թուրքագետը։
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, Հայաստանը մշտապես կարողացել է պահպանել իր քաղաքական ուղեծիրը և իրացնել այն պարտավորությունները, որոնք վերցրել է իր վրա։
«Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո մենք մտնում ենք արտաքին քաղաքականության մի այնպիսիի ոլորտ, որը կարելի է բնութագրել որպես կոնկորդիա քաղաքականություն, այսինքն՝ համաձայնության վրա հիմնված քաղաքականություն»,- ասաց թուրքագետը։
Լսումներին ներկա ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Արթուր Ղազինյանն իր հերթին նկատեց, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը սպասված փաստաթուղթ էր։ Նրա գնահատմամբ, հայկական դիվանագիտությունը դրա ստորագրման գործընթացում արեց առավելագույնը, սակայն դիվանագիտական կորպուսի ներուժն ավելի մեծ է։
«Մենք անցել ենք ճանապարհի միայն 10 տոկոսը, սակայն առջևում սպասվում է համաձայնագրի վավերացման գործընթացը։ Այստեղ ես տեսնում եմ բավական լուրջ խնդիրներ։ Բոլորը չէ, որ ուրախ են այս համաձայնագրի առկայությամբ։ Մենք հաճախ ենք խոսում Հայաստանում գործող 5-րդ շարասյան մասին, որը համաձայնագրի պրակտիկ իրականացման ընթացքում կարող է իրեն զգացնել տալ»,- ճշգրտեց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը խոշոր ձեռքբերում էր. Վաչե Գաբրիելյան
- Տիգրան Թորոսյան. Համաձայնագիրը վերաբերում է ոչ միայն ինտեգրմանը, այլև ներքաղաքական կյանքին
- Հայաստանի քաղաքական օրակարգը վաղուց գծային չէ. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան