«Կհրապարակվի նախագահի հրամանագիրը` կիմանաք». Արտակ Զաքարյան
«Մենք ասել էինք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքօրենքը չենք փոխելու»,- այսօր Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի տեղեկալ Արտակ Զաքարյանը։
Փոխնախարարի խոսքով՝ իրենք այսօր աշխատանքային խումբ ունեն ձևավորված, որն աշխատում է ուսանողների, դասախոսների ու գիտական հանրության հետ ու հաշվի չեն առնում նրանց կարծիքները. «Օրենքում մտցվել է 22 հոդվածի 5-րդ կետը, որը պահանջում է հստակեցնել այն չափորոշիչները, որոնք կսահմանվեն օժտված, առանձնապես նշանակալի ձեռբքերումներ ունեցող երիտասարդներին տարկետում տրամադրելու համար»։
Ինչ վերաբերում է ուսանողների աառաջարկին, որ կարելի է բանակը բերել բուհ ու 4 տարվա բակալավրի ընթացքում 1,5 տարվա ծառայություն իրականացնել, Արտակ Զաքարյանն ասաց, որ այդ տարբերակը հնարավոր չէ իրականացնել, քանի որ սա խիստ վնաս կհասցնի և կրթությանը, և ու երկրի պաշտպանությանը:
Պաշտպանության փոխնախարարից լրագրողները նաև հետարքրքվեցին՝ թե «իրականության համապատասխանու՞մ է այն տեղեկությունը, որ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է աշխատանքից»։
Փոխնախարարը պատասխանեց. «Կհրապարակվի նախագահի հրամանագիրը` դուք դրա մասին կիմանաք»։
Հարցին, թե նման որոշում կա, Զաքարյանը կրկին պատասխանեց. «Երբ որ կհրապարակվի՝ կիմանաք»:
Հարակից հրապարակումներ`
- Չորս ժամից ավելի տևած քննարկումն արդյունավետ էր և ստացված. Շարմազանով
- Տարկետման հարցի շուրջ ուսանողների հետ հաջորդ հանդիպումը կլինի երկու շաբաթից
- Ուսանողները խորհրդարանին ներկայացրեցին իրենց երկու առաջարկները
- Բանակում գիտնականին գիտական աշխատանքից չկտրելու հարցն այսօր քննարկման փուլում է. փոխնախարար
- «Ստացվում է, որ սոցիալական գրավչությունն ապահովելով՝ մարդկանց այլ դաշտ ենք տեղափոխում». Դավիթ Պետրոսյան
- Հակասություն չկա բացարձակապես բանակային ծառայության և գիտության մեջ. Լևոն Մկրտչյան
- ԱԺ-ում մեկնարկեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ հանդիպումը
- Այս փուլում ԱԺ-ն որևէ կերպ չի կարող անդրադառնալ դեռևս չստորագրված օրենքին. Կորյուն Նահապետյան
- «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծն ընդունվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան