
Հերմինե Նաղդալյանը հետևողականորեն դուրս է մղվում բոլոր պաշտոններից. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է. «Նոյեմբերի 24-ին Կոպենհագենում տեղի է ունեցել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում այդ հանձնաժողովում Հայաստանը ներկայացնող Հերմինե Նաղդալյանին փոխարինել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
Այդ փոփոխությունը բացատրվել է հանձնաժողովում Հովհաննիսյանին տեսնելու Հայաստանի իշխանության ցանկությամբ։ Այսպիսով՝ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանը ներկայացնում են Արմեն Ռուստամյանը և Արփինե Հովհաննիսյանը։ Հերմինե Նաղդալյանը հետևողականորեն դուրս է մղվում բոլոր այն պաշտոններից, որոնք նախկինում զբաղեցրել է»։