ՖԻԴԵ-ի վարկանիշ. Լևոն Արոնյանը կրկին երկրորդն է
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դեկտեմբեր ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակում:
ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2805 միավոր է, ինչը չորս կետով ավելի է նախորդ ցուցանիշից:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն հարյուրյակում են` Գաբրիել Սարգսյանը (72-րդ տեղ, 2672) և Վլադիմիր Հակոբյանը (78-րդ, 2667):
Լավագույն եռյակում են նաև՝ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2837) և Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2799):
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 53-րդ տեղը (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 85-րդ (2376):
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանը կմասնակցի London Chess Classic-ին
- ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Լևոն Արոնյանն առաջատար է եզրափակիչ տուրից առաջ
- ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Հաղթական ավարտի համար Լևոն Արոնյանին մնում է երկու քայլ
- ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Արոնյանը շարունակում է առաջատար մնալ
- Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական
- Լևոն Արոնյանը կիսել է միավորը Դին Լիրենի հետ
- ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Լևոն Արոնյանը միանձնյա առաջատար է