ՁԻԱՀ-ի բուժման գործում նկատելի առաջընթաց կա
Ցանկացած մարդ, անկախ ապրելու տեղից, ունի առողջության իրավունք, որը կախված է սանիտարական ու բնակպայմաններից, սննդի որակից, աշխատանքի առողջ պայմաններից ու արդարադատության հասանելիությունից: Առողջության իրավունքը կապված է իրավունքների լայն շրջանակի հետ:
ՄԱԿ-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակը՝ որպես առողջությանը սպառնացող վտանգ հնարավոր է կանգնեցնել, եթե այդ իրավունքը դրվի գլովական առողջապահության համակարգի հիմքում՝ բոլորին ապահովելով որակյալ բուժօգնությամբ:
Այս տարի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ը կանցկացվի «առողջության իրավունք» կարգախոսով՝ #myrighttohealth: ՄԱԿ-ում կոչ են անում ապահովել այդ իրավունքի իրացումը աշխարհի բոլոր մարդկանց համար:
Նշվում է, որ ՁԻԱՀ-ի բուժման գործում նկատելի առաջընթաց կա:
«Բուժման նման ցուցանիշը հնարավոր չէր լինի ապահովել առանց ՁԱԻՀ-ով հիվանդ մարդկանց վճռականության, նրանք հայտարարում են իրենց իրավունքների մասին ու պահանջում, որ դրանք հարգվեն»,-ասված է ՄԱԿ պաշտոնական էջում:
2016-ի տվյալներով աշխարհում ՁԱԻՀ-ով հիվանդ 36.7 միլիոն մարդ կա, նախոևդ տարվա ընթացքում 1.8 մլն նոր դեպք է գրանցվել: 2016-ին հիվանդության հետևանքով մահացել է 1 մլն մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Բարձր է գնահատվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման աշխատանքներում Հայաստանի ձեռքբերումները
- Վինեյ Սալդանա. Հայաստանն արդյունավետորեն է պայքարում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ
- ՄԱԿ գլխավոր քարտուղար. Եկեք պարտավորվենք միասին իրականություն դարձնել ՁԻԱՀ-ից զերծ աշխարհի մեր տեսլականը
- 2014թ-ին ՁԻԱՀ-ից մահացել է մոտ 1,2 մլն մարդ, նրանցից 62 հազարը մեր տարածաշրջանում
- Մենք շատ բան ունենք սովորելու ՁԻԱՀ-ի դեմ պայքարից. Բան Կի Մուն