ՍԱՊԾ. Հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական միջոցառումների շրջանակում կասեցրել է Շիրակի մարզում գործող հացի արտադրամասի գործունեությունը:
ՍԱՊԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, անհատ ձեռնարկատեր Լ. Ղումաշյանի արտադրամասում խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, մասնավորապես տեխնոլոգիական գործընթացը կազմակերպվել է ոչ պատշաճ պայմաններում՝ չնորոգված սենյակում, չեն եղել համապատասխան տարաներ ու հացի պահպանման մաքուր դարակաշարեր, չեն իրականացվել վնասատուների դեմ պայքարի անհրաժեշտ միջոցներ, բացի այդ՝ հացի տեղափոխումն իրականացվել է ոչ համապատասխան փոխադրամիջոցով: Արտադրամասի վերագործարկումը կթույլատրվի միայն խախտումների վերացումից հետո:
Իսկ Շիրակի մարզում գործող ևս երկու տնտեսվարողներ արդեն վերացրել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները: ՍԱՊԾ-ն թույլատրել է անհատ ձեռնարկատերեր Աստղիկ Անանյանի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասին և Հովհաննես Ենոքյանի մսի վաճառքի կետին վերսկսել աշխատանքը:
Ծառայությունը վերանայել է նաև անհատ ձեռնարկատեր Արամ Խաչատրյանին պատկանող թանի արտադրությունը կասեցնելու մասին որոշումը, քանի որ Արագածոտնի մարզում գործող արտադրամասում վերացվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, բացի այդ՝ սննդի շղթայում ներգրավված երկու աշխատակիցների թույլատրվել է վերադառնալ աշխատանքի. նրանք սահմանված կարգով անցել են պարտադիր բժշկական զննություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին