Ականի պայթունի հետևանքով վիրավորված Նարեկ Հովեյանը սկսել է կոնտակտի մեջ մտնել. Հոսպիտալի փոխտնօրեն
Արցախում նոյեմբերի 21-ին ականի պայթունից վիրավորում ստացած 19-ամյա Նարեկ Հովեյանի վիճակը գնահատվում է ծանր՝ դրական դինամիկայով: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը:
«Նարեկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, նրան միացված է արհեստական շնչառության ապարատ, բայց գիտակցությունը տեղն է, արդեն սկսել է կոնտակտի մեջ մտնել»,- նշեց հոսպիտալի փոխտնօրենը:
Արտաշես Խաչատրյանի խոսքով՝ զինծառայողը վնասվածքներ է ստացել գլխի և աչքերի շրջանում: Վիրավորվելուց հետո Նարեկին տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ նրա մեկ աչքը հեռացրել են:
Հարակից հրապարակումներ`
- Ականի պայթյունի հետևանքով վիրավորված Նարեկ Հովեյանին տեղափոխել են Երևան
- Արցախում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան